ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Էնպես պիտ անենք, որ հիշեն հոր հարսանիք

Էնպես պիտ անենք, որ հիշեն հոր հարսանիք
12.04.2013 | 00:39

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ԲՀԿ «ոխերիմ բարեկամների» տանդեմում միշտ էլ գործել է պայմանավորվածությունների սանդղակը, ավելին` Գագիկ Ծառուկյանին անչափ մոտ կանգնածները պնդում են, թե Ծառուկյանի` նախագահական ընտրություններում թեկնածությունը չդնելը նույն պայմանավորվածությունների շարքում էր, ընդ որում` բավականին վաղ կայացված, նույն շարքում էր նաև Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային ԲՀԿ մասնակցության-չմասնակցության քվոտաների խնդիրը, այնուհանդերձ, ՀՀԿ մեր աղբյուրներն էլ իրենց հերթին պնդում են, որ ավագանու ընտրություններում «ներում-բեկում» չի լինելու ԲՀԿ-ի հարցում. պայքարելու են ԲՀԿ-ի դեմ` ակն ընդ ական, ատամն ընդ ատաման. ոչ մի բառ, ստորակետ անպատասխան չի մնալու։ «Նախահարձակ չենք լինելու, բայց ասացին` հագնելու ենք առանց աչք թարթելու, առայժմ զգուշացնում ենք, հետո արդեն բուն գործը կանենք, իրանք հլը տաք են, չեն ջոկում»: Ռազմավարության մյուս բլոկը` «Չենք թողնելու մի կոպեկ կաշառք բաժանեն»: Մեր զրուցակիցը չցանկացավ անդրադառնալ, սակայն մեր տեղեկություններով` չեն բացառվում նաև իրավական հարթության գործընթացները, ի անհրաժեշտություն տեղի կունենան քաղաքական իրադարձություններ. ԲՀԿ ֆրակցիան կհալվի մեկ օրում և բոլորի աչքի առաջ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ